Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2013թ.–ի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` կազմելով 464,1 մլրդ դրամ

20.06.2013, 13:38
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է շուրջ 464,1 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2013թ.–ի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` կազմելով 464,1 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է շուրջ 464,1 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` 2013 թվականի հունվար–ամյիս ամիսներին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության արտադրանքի ծավալն ավելացել է 1,3տոկոսով` կազմելով մոտ 144,2 մլրդ դրամ։

Բացի այդ, 2013 թվականի առաջին հինգ ամիսներին, 2012 թվականի հունվար–մայիս ամիսների համեմատ 8,8 տոկոսով կրճատվել է շինարարության ծավալը` կազմելով 89,1 մլրդ դրամ։ ($1 –410,96 դրամ է).---0-