Рейтинг@Mail.ru
USD
376.47
EUR
434.9
RUB
4.757
GEL
139.93
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար- փետրվար ամիսներին ավելացել է 14%–ով և կազմել շուրջ 887,2 մլն դոլար

20.03.2013, 14:30
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին կազմել է 887,2 մլն դոլար ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար- փետրվար ամիսներին ավելացել է 14%–ով և կազմել շուրջ 887,2 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին կազմել է 887,2 մլն դոլար ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` 2013 թվականի հունվար–փետրվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ծավալն ավելացել է 30,4%–ով և $241,3 մլն կազմել։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է 8,9 տոկոսով` կազմելով 645,9 մլն դոլար։ Արդյունքում, 2013 թվականի հունվար–փետրվար ամիսներին արտաքին շրջանառության բալանսի բացասական սալդոն կազմել է 404,6 մլն դոլար։ ..($1 – 415,75 դրամ է). –0–