Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ կառավարությունը 9 մլրդ դրամ է հատկացրել Երևանի բարեկարգման նպատակով

19.09.2013, 16:21
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանին շուրջ 9 մլրդ դրամ է հատկացրել քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով։
ՀՀ կառավարությունը 9 մլրդ դրամ է հատկացրել Երևանի բարեկարգման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանին շուրջ 9 մլրդ դրամ է հատկացրել քաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու, ինչպես նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով։

Այդ աշխատանքի արդյունքում Երևանի երթևեկելի հատվածներում կլինի ավելի քան 1 մլն քառ. մետր բարձրորակ ասֆալտբետոնե շերտ, ևս 70 հազար քառ. մետր` մայթերի հատվածներում, ինչպես նաև մոտ 39 հազար գծամետր նոր եզրաքար:

Վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով քաղաքապետարանը ձեռք կբերի 100 բնակարան։–0–