Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Mitsubishi Heavy Industries-ն կարող է կիրառել իր փորձը Հայաստանում

22.01.2020, 11:38

Mitsubishi Heavy Industries-ն կարող է կիրառել իր փորձը Հայաստանում

Mitsubishi Heavy Industries-ն կարող է կիրառել իր փորձը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։
«Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումը Տոկիոյում: Նրանք խոսել են փոխգործակցության, Հայաստանում Mitsubishi Heavy Industries-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման վրա, զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ոլորտում կարող են լինել գործընկերներ։

Նախագահ Սարգսյանը և Շունիչի Միանագան մտքեր են փոխանակել նաև միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ:-0-