Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը պետք է պայմանավորված լինի մտավոր ներուժի ընդլայնմամբ. նախարար
23.01.2015,
21:02
Տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է երկրի մտավոր ներուժի ընդլայնում, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է երկրի մտավոր ներուժի ընդլայնում, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Մտավոր ներուժի զարգացումը շատ կարևոր է Հայաստանի համար։ Մենք հսկայական նշանակություն ենք տալիս նորարարությունների, գիտության զարգացմանը։ Առանց մտավոր ընդունակությունների զարգացման չենք կարող զարգացած տնտեսություն ունենալ»,– ասաց նա ուրբաթ «Տնտեսական անվտանգությունը` ազգային անվտանգության գրավական» թեմայով կլոր սեղան–քննարկման ժամանակ։
Քննարկման շրջանակում կայացել է նաև հայտնի տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն» գրքի շնորհանդեսը։
Ճշմարիտյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն իր առջև հայկական տնտեսությունը համաշխարհային միտումներում ինտեգրելու և Հայաստանի համար համեմատական առավելություններ ունեցող ոլորտներում առաջատար դիրքերի հասնելու խնդիր է դնում։
Քննարկման ընթացքում այլ խնդիրների թվում անդրադարձ կատարվեց էներգետիկ և պարենային անվտանգության հարցերին։
Միջոցառումը կազմակերպել էին «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը և «Հեռանկար» հասարակական կազմակերպությունը։ -0-