Ռուսական գազի գինը Հայաստանի համար դանդաղ, բայց կայուն աճ կունենա. թերթ
24.07.2012,
14:00
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գները դանդաղ, բայց կայուն կաճեն, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գները դանդաղ, բայց կայուն կաճեն, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սարգսյանը։
Ըստ նրա, Եվրոպայում ֆիզիկական անձանց համար 100 խորանարդ մետր ռուսական գազն արժե մոտ 550 եվրո կամ մոտ 280 հազար դրամ։ Միաժամանակ հայկական գինը՝ 132 հազար դրամը, հեռու է եվրոպականից, և Հայաստանը պետք է պատրաստվի նրան, որ այն նույն մակարդակի վրա չի մնա և դանդաղ, բայց հաստատուն կերպով կաճի։
Սարգսյանը միաժամանակ կարծում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրման հին ձևերը նորերով փոխարինելուն զուգընթաց կավելանա նաև դրա արժեքը, ինչը կհանգեցնի նաև իրանական գազի թանկացմանը, որի համար երկիրը վճարում է հենց էլեկտրաէներգիայով (1 խորանարդ մետր գազի համար 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա հաշվարկով)։ «Դժվար է ասել, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան, քանի որ դա կախված է ոչ այնքան գազի գներից, որքան ակտիվ սոցիալ-տնտեսական քաղաքականությունում պետության հնարավորություններից, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից»,- նշել է Կենտրոնի նախագահի տեղակալը։
Ընդհանուր առմամբ, կարծում է Սարգսյանը, Հայաստանի համար գազի գների աճը պետք է հանգեցնի հայկական տնտեսության էներգետիկ արդյունավետության բարձրացմանը։ «10 տարիների ընթացքում, երբ Հայաստանի համար գազի գինը ցածր էր, հայկական բիզնեսը գրեթե ոչինչ չարեց էներգակիրների ծախսերի կրճատման ուղղությամբ։ Հայկական բազմաթիվ ձեռնարկություններ, եթե ոչ մեծամասնությւոնը, էներգապես անարդյունավետ են»,- հայտնեց Սարգսյանը։ -0-