Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանը կսահմանափակի առևտրի հնարավորությունները սահմանամերձ գոտում

12.06.2014, 15:42
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների» և «Պետական սահմանի մասին» օրենքների լրացումներին։

Հայաստանը կսահմանափակի առևտրի հնարավորությունները սահմանամերձ գոտում
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների» և «Պետական սահմանի մասին» օրենքների լրացումներին։

Ինչպես նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, փոփոխություններով արգելվում է համապատասխան լիցենզիաների տրամադրումը սահմանամերձ գոտում առևտրի կազմակերպման համար։

«Փոփոխությունները կատարվում են` հաշվի առնելով նմանատիպ գործունեության սահմանափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացումը սահմանամերձ գոտում»,– ասաց Մելքոնյանը։ -0-