Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը

02.06.2014, 14:40
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը, հաղորդում է ծառայության լրատվական կենտրոնը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը, հաղորդում է ծառայության լրատվական կենտրոնը։

Արգելվել է «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:

«ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: --0--