Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը հունվար–ապրիլին կազմել է 3.9 մլրդ դրամ` կրճատվելով 40.6%-ով
13.06.2014,
11:28
Ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 857,5 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 857,5 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40.6%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում արտադրվել է 307,9 կգ ոսկերչական արտադրատեսակ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 319 կգ–ի դիմաց (անկում 3.5%)։
Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 21 031 կարատ` նվազելով 35 տոկոսով։
Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված արտադրանքի արտահանումն ընթացիկ տարվա հունվար–ապրիլին կազմել է 74,4 մլն դոլար (19.5% աճ), իսկ ներկրումը կազմել է $118.5 մլն. (աճ` 46,6%)։ ($1 – 413,19 դրամ է ) —0–