Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը I եռամսյակում կազմել է մոտ 3,1 մլրդ դրամ` կրճատվելով 38%-ով
08.05.2014,
17:29
Ընթացիկ տարվա հունվար–մարտ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 099 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 38%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար–մարտ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 3 099 մլն դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 38%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:
Միաժամանակ 2014թ.–ի հունվար–մարտ ամիսներին արտադրվել է 138,2 կգ ոսկերչական արտադրատեսակ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 219,3 կգ–ի դիմաց (անկում 37%)։
Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 16 406 կարատ` նվազելով 36 տոկոսով։
Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված արտադրանքի արտահանումն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին կազմել է 58 մլն դոլար (25,3%–անոց աճ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ ներկրումը կազմել է $89,6 մլն. (աճ` 46,6%)։ ($1 – 413,19 դրամ է ) —0–