Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում հունվար–փետրվարին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ

03.04.2014, 20:02
Հայաստանում 2014 թ.–ի հունվար–փետրվարին  ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 51 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում հունվար–փետրվարին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի հունվար–փետրվարին  ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 1 696.1 մլն դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 51 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նախորդ տարի արտադրվել է 91.5 կգ ոսկերչական իր` նախորդ տարի արտադրված 115.5 կգ–ի համեմատ (20.8 տոկոսի անկում)։

Հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 9 551 կարատ` նվազելով 48.7 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը 2014 թվականի հունվար–փետրվարին կազմել է մոտ 32.9 մլն դոլար (19.5 տոկոսի աճ), իսկ  ապրանքների այս տեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 54.9 մլն դոլար (34.1 տոկոսի աճ)։ ($1 – 413.98 դրամ) —0–