Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ԵԽ–ի երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում

30.05.2013, 18:16
Եվրախորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հինգշաբթի կայացած խորհրդակցությունից հետո հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության բաժինը։
ԵԽ–ի երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հինգշաբթի կայացած խորհրդակցությունից հետո հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության բաժինը։

Քննարկվել են նաև աշնանը Երևանում նախատեսվող ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցեր: Փոխվարչապետը կարևորել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն սկսեն նախապատրաստական աշխատանքները և գործընկերների հետ համաձայնեցնեն հանդիպման ծրագիրն ու օրակարգը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: –0–