Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

«Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19–ին Հայաստանի մայրաքաղաքում

17.06.2013, 15:03
Հունիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա «Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը, հաղորդում է ԱԱՊ–ի մամուլի ծառայությունը։
«Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19–ին Հայաստանի մայրաքաղաքում
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա «Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը, հաղորդում է ԱԱՊ–ի մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ (շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։

Այսօր Հայաստանում կան  հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։

Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ։ –0–