Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
08.06.2012,
17:54
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին», որ հունիսի 8-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես դադարեցնելու է Հայաստան բնական գազի մատակարարումը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին», որ հունիսի 8-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես դադարեցնելու է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Ղազախ -Սագուրամո 1000 մմ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
Հայաստանի գազատրանսպորտային գլխավոր տարրերից մեկը, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը, Աբովյանի գազապահեստարանն է: Դրա գործառույթն է բնակչության համար հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, մատակարարումների սեզոնային և բարձրակետային տատանումների վերահսկողությունը, ինչպես նաև բնական գազի ռազմավարական պաշարի ստեղծումը:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը ստեղծվել է 1997թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս։-0-