GM-ը 2013թ.–ին 1.5 մլրդ դոլար կներդնի Հյուսիսային Ամերիկայի իր գործարաններում. գործակալություն
17.01.2013,
11:07
General Motors Co. ավտոմոբիլային խոշորագույն կոնցեռնը 2013 թվականին մտադիր է 1.5 միլիարդ դոլար ներդնել հյուսիսամերիկյան իր գործարաններում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. General Motors Co. ավտոմոբիլային խոշորագույն կոնցեռնը 2013 թվականին մտադիր է 1.5 միլիարդ դոլար ներդնել հյուսիսամերիկյան իր գործարաններում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Ինչպես Bloomberg գործակալությանն է հայտնել այդ տարածաշրջանի ղեկավար Մարկ Ռեուսը (Mark Reuss), ներդրած միջոցները կօգնեն ավտոընկերությանը 2013 թվականին ամերիկյան շուկայում թողարկել մոտ 20 նոր մոդելի ավտոմեքենաներ` ներառյալ Chevrolet–ի 13 նոր մոդել։ Մեկուկես տարվա ընթացքում GM–ը մտադիր է 70 տոկոսով թարմացնել ԱՄՆ–ի շուկայի իր արտադրանքը։
2009 թվականի հուլիսից GM–ի հյուսիսամերիկյան գործարաններում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 10.2 միլիարդ դոլար։
General Motors–ը թողարկում է մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ 34 երկրներում, վաճառում և տեխսպասարկում է իրականացնում 140 երկրներում։ Կոնցեռնի շտաբ–բնակարանը Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում է, անձնակազմի ընդհանուր թիվը` 244.5 հազար մարդ։ GM–ի իրացման խոշորագույն շուկան է ԱՄՆ–ն, այնուհետև` Չինաստանը, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանը և Գերմանիան։ -0-