G20 անդամների կողմից պարտավորությունները չկատարելը կարող է դեֆոլտի ռիսկի հանգեցնել
23.01.2013,
14:23
G20 երկրների կողմից իրենց վերցրած պարտավորություններն ամբողջովին չկատարելը կարող է սուվերեն դեֆոլտների և համաշխարհային տնտեսության ճգնաժամի զարգացման ռիսկի հանգեցնել, ասվում է ՌԴ Հաշվիչ պալատի նյութերում, որոնք հրապարակվել են Ռուսաստանի և «քսանյակի» անդամ երկրների տնտեսության զարգացման դինամիկայի գնահատականի արդյունքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. G20 երկրների կողմից իրենց վերցրած պարտավորություններն ամբողջովին չկատարելը կարող է սուվերեն դեֆոլտների և համաշխարհային տնտեսության ճգնաժամի զարգացման ռիսկի հանգեցնել, ասվում է ՌԴ Հաշվիչ պալատի նյութերում, որոնք հրապարակվել են Ռուսաստանի և «քսանյակի» անդամ երկրների տնտեսության զարգացման դինամիկայի գնահատականի արդյունքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
««Քսանյակի խմբի» պետությունների կողմից ընդունած ամբողջական ծավալով պարտավորությունների չկատարումը նպաստում է գլոբալ փոխգործակցության ձախողման ռիսկի զարգացմանը և պետական պարտքի զգալի չափի սպասարկման անընդունակությունից առաջացած առանձին պետությունների սուվերեն դեֆոլտների առաջացման ռիսկի զարգացմանը»,– ասվում է վերահսկիչ գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի թեժ պահին` 2008թ.–ին ստեղծված «քսանյակի» երկրներին բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ–ի 90 տոկոսը և համաշխարհային առևտրի 80 տոկոսը։ Ռուսաստանը 2013թ.–ին առաջին անգամ գլխավորում է «քսանյակը»։
Հաշվիչ պալատի կարծիքով` «Քսանյակի խմբի» առանձին պետությունների տնտեսություններում պահպանվում են զգալի ներքին և արտաքին դիսբալանսները` երկրի ներսում ներդրումների և խնայողությունների մակարդակի միջև ճեղքվածքները, և զարգացած ու զարգացող երկրների վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվետվության դեֆիցիտների/պրոֆիցիտների միջև ճեղքվածքները։
Գործազրկության բարձր մակարդակների և պետական պարտքի հետ միասին դա համաշխարհային տնտեսության կայունության և զարգացման համար ռիսկեր է ստեղծում, ենթադրում են աուդիտորները։
Միաժամանակ Ռուսաստանի պարտավորությունների կատարման մակարդակը վերջին տարիներին աճել է և գերազանցում է մյուս երկրների ցուցանիշը, ասվում է ՌԴ Հաշվիչ պալատի նյութերում։ –0–