Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԴՊՀ–ն վատացրել է 2014 թ.–ին ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը` հասցնելով այն 2,8–3 տոկոսի

20.03.2014, 12:18
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վատացրել է 2014 թ.–ին ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը` նախորդ տարվա դեկտեմբերին գրանցված 2,8–3,2 տոկոսից հասցնելով 2,8–3 տոկոսի, նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վատացրել է 2014 թ.–ին ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը` նախորդ տարվա դեկտեմբերին գրանցված 2,8–3,2 տոկոսից հասցնելով 2,8–3 տոկոսի, նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Գնաճը կկազմի 1,5–1,6 տոկոս (դեկտեմբերին գրանցվել է 1,4–1,6 տոկոս),  գործազրկության մակարդակը կգտնվի 6,1–6,3 տոկոսի սահմանում (ավելի վաղ գրանցվել է 6,3–6,6 տոկոս)։

2015 թ.–ին ՀՆԱ–ն կանխատեսվում է 3–3,2 տոկոսի սահմանում (դեկտեմբերի գրանցվել է 3-3,4 տոկոս), գնաճը` 1,5–2 տոկոսի սահմանում, ինչպես սպավում էր ավելի վաղ, իսկ գործազրկությունը կկազմի 5,6–5,9 տոկոս  (ավելի վաղ գրանցվել է 5,8-6,1 տոկոս), հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Երկարաժամկետ հեռանկարում ԴՊՀ–ն կանխատեսում է, որ ամերիկյան տնտեսությունը կաճի 2,2–2,3 տոկոսով, գործազրկությունը մակարդակը կլինի 5,2–5,6 տոկոսի սահմանում, գնաճը` 2 տոկոսի սահմանում։–0–