ՌԴ–ն կարող է Կիևի նկատմամբ մաքսային վերահսկողության հատուկ մեխանիզմներ կիրառել ԵՄ–ի հետ ասոցացման դեպքում
26.08.2013,
19:25
Ռուսաստանը կարող է սկսել Կիևի նկատմամբ մաքսային վերահսկողության հատուկ մեխանիզմների և մի շարք այլ քայլերի կիրառումը, եթե Կիևը Եվրամիությունում ասոցացված անդամության մասին համաձայնագիր ստորագրի, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կարող է սկսել Կիևի նկատմամբ մաքսային վերահսկողության հատուկ մեխանիզմների և մի շարք այլ քայլերի կիրառումը, եթե Կիևը Եվրամիությունում ասոցացված անդամության մասին համաձայնագիր ստորագրի, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
Կիևը մտադիր է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել նոյեմբերին։ Ռուս նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմը ԵՄ–ի հետ դրա կողմից համաձայնագրի ստորագրումից հետո։
«Եթե տեղի ունենա Ուկրաինայի և ԵՄ–ի` ասոցացված անդամության և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ապա փորձագետները մտավախություն ունեն, ու դրանք լուրջ են, այսօր դրանք ցուցադրվեցին որպես կոնկրետ հետևություններ, որ որոշ ապրանքախմբեր ՄՄ տարածք (Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միություն) կմտնեն անվերահսկելի կերպով, որ մենք չենք կարողանա պաշտպանիչ քայլեր կիրառել այն ձևով, որով դրանք ամրագրված են ԱՊՀ ԱԱԳ համաձայնագրում», – ասել է Շուվալովը լրագրողներին Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետների բանակցություններից հետո, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Նա նշել է, որ այդ դեպքում պետք կլինի կիրառել հատուկ միջոցներ` Մաքսային միությունը պաշտպանելու համար։
«Մենք ստիպված կլինենք ավելի շուտ կիրառել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վեցերորդ հավելվածը, որը թույլ է տալիս հատուկ մեխանիզմներ սահմանել։ Այսօր փորձագետները շատ էին քննարկում և պատմում այն մասին, թե ինչ մեխանիզմներ դրանք կարող են լինել։ Դրանք կարող են շատ տարբեր լինել` հատուկ մաքսային վերահսկողությունից մինչև Ուկրաինայից եկող և ՌԴ–ի հետ պետական սահմանում մաքսային սահմանը հատող բոլոր ապրանքախմբերի համար միասնական մաքսային սակագնի սահմանում»,– ավելացրել է առաջին փոխվարչապետը։ -0-