Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Խոշորագույն նավթագազային ընկերությունները ԱՄԷ–ից մատակարարվող նավթի համար 0,11 դոլար ավել կվճարեն

10.01.2014, 16:00
Խոշոր նավթագազային ընկերությունները` Exxon Mobil–ը, BP–ն, Royal Dutch Shell–ն ու Total–ն այսուհետ կվճարեն 0,11 դոլար ավել ԱՄԷ–ից մատակարարվող Murban տեսակի նավթի մեկ բարելի դիմաց, քանի որ ուրբաթ` հունվարի 10–ին ավարտվել է պետական Abu Dhabi National Oil Co. (ADNOC) ընկերության հետ գործընկերության մասին 75–ամյա համաձայնագրի գործողության ժամկետը, հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Խոշորագույն նավթագազային ընկերությունները ԱՄԷ–ից մատակարարվող նավթի համար 0,11 դոլար ավել կվճարեն
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Խոշոր նավթագազային ընկերությունները` Exxon Mobil–ը, BP–ն, Royal Dutch Shell–ն ու Total–ն այսուհետ կվճարեն 0,11 դոլար ավել ԱՄԷ–ից մատակարարվող Murban տեսակի նավթի մեկ բարելի դիմաց, քանի որ ուրբաթ` հունվարի 10–ին ավարտվել է պետական Abu Dhabi National Oil Co. (ADNOC) ընկերության հետ գործընկերության մասին 75–ամյա համաձայնագրի գործողության ժամկետը, հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Չորեքշաբթի` հունվարի 8–ին, ADNOC–ը, որին պատկանում է ADCO համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 60 տոկոսը, տեղեկացրել է, որ ամբողջովին վերահսկելու է հանքավայրերը, որոնց արդյունահանումը (օրական 1,6 մլն բարել) կազմում է ԱՄԷ–ի արդյունահանման ընդհանուր ծավալի գրեթե կեսը։ Exxon Mobil–ին, BP–ին, Royal Dutch Shell–ին և Total–ին պատկանում է ձեռնարկության 9,5–ական տոկոս, գրում է Փրայմ գործակալությունը։

«Արդյունքում յուրաքանչյուր ընկերության (ВР, Shell, Total և Exxon) արդյունահանման տարեկան ծավալը կրճատվել է օրական մոտավորապես 150 հազար բարելով, իսկ հասույթը` տարեկան 50 մլն դոլարով», – կանխատեսում է Deutsche Bank AG–ի վերլուծաբան Լուկաս Հերմանը (Lucas Herrmann)։

Մինչ գործընկերության նոր համաձայնագիր ստորագրելը BP–ն, Exxon–ը, Shell–ն ու Total–ը նախատեսում են ստորագրել է Murban տեսակի նավթի մատակարարման վեցամսյա պայմանագրեր։

Բացի գոյություն ունեցող գործընկերներից, ADNOC–ը դիտարկում է նաև այլ օտարերկրյա ընկերությունների հայտերը։ –0–