Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Մեքսիկայի ՀՆԱ–ի աճը կազմել է 1,1 տոկոս

24.02.2014, 10:34
Մեքսիկայի կառավարությունը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի` երկրում գրանցվել են վատագույն ցուցանիշները գլոբալ ֆինանսական ճգնաժամի սկզբից, քանի որ թույլ արտահանումն ու պետական ծախսերը դանդաղեցրել են տնտեսության աճը, որի ծավալը կազմում է 1,3 տրիլիոն դոլար, հաղորդում է vestifinance.ru–ն։
Մեքսիկայի ՀՆԱ–ի աճը կազմել է 1,1 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մեքսիկայի կառավարությունը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի` երկրում գրանցվել են վատագույն ցուցանիշները գլոբալ ֆինանսական ճգնաժամի սկզբից, քանի որ թույլ արտահանումն ու պետական ծախսերը դանդաղեցրել են տնտեսության աճը, որի ծավալը կազմում է 1,3 տրիլիոն դոլար, հաղորդում է vestifinance.ru–ն։

Չորրորդ եռամսյակում ՀՆԱ–ի աճը տարեկան կտրվածքով աճել է 0.7 տոկոսով, վկայում են ազգային վիճակագրական գործակալության տվյալները։ Միաժամանակ շուկան ակնկալում էր 0,9 տոկոսի աճ։

Եռամսյակային կտրվածքով ՀՆԱ–ն աճել է 0,18 տոկոսով` հաշվի առնելով սեզոնային տատանումները։

2013 թ.–ի արդյունքում ՀՆԱ–ի աճի տեմպերը կազմել են 1,1 տոկոս, ինչը շատ ավելի ցածր է մեկ տարի առաջ գրանցված 3,9 տոկոս ցուցանիշից։ Այս ամենը Մեքսիկային դասում է լատինաամերիկյան երկրների հետ մի շարքին, որոնք 2013 թ.–ին գրանցել են աճի ամենացածր տեմպերը։

Տարեկան աճը չի արդարացրել նաև կառավարության կանխատեսումը, որն ակնկալում էր 1,3 տոկոսի աճ։

Նվազումը մեծ մասամբ պայմանավորված էր ԱՄՆ–ում գրանցված թույլ արտահանմամբ, որը 2009 թ.–ից գրանցված ամենացածրն էր, երբ Մեքսիկայի ՀՆԱ–ն ավելացել է 4,7 տոկոսով։–0–