Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մեծ Բրիտանիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013 թ.–ի հոկտեմբերին նվազել է մինչև 11.62 մլրդ եվրո

10.12.2013, 14:50
Մեծ Բրիտանիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է մինչև 9.732 մլրդ ֆունտ ստեռլինգ (11,62 մլրդ եվրո)։Այս տվյալը ներկայացված է այսօր երկրի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում։ Վերլուծաբանները կանխատեսում էին 9.35 մլրդ ֆունտ ստեռլինգի (11.17 մլրդ եվրո) ցուցանիշ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է մինչև 9.732 մլրդ ֆունտ ստեռլինգ (11,62 մլրդ եվրո)։Այս տվյալը ներկայացված է այսօր երկրի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում։ Վերլուծաբանները կանխատեսում էին 9.35 մլրդ ֆունտ ստեռլինգի (11.17 մլրդ եվրո) ցուցանիշ։

2013 թվականի սեպտեմբերին առևտրային հաշվեկշռի պակասուրդը, վերանայված տվյալներով, կազմել է 10.099 մլրդ ֆունտ ստեռլինգ (12.06 մլրդ եվրո)։ Ավելի վաղ նշվում էր 9.816 մլրդ ֆունտ ստեռլինգի պակասուրդի մասին։

Մեծ Բրիտանիայում ապրանքների ներկրման ծավալը 2013 թվականի հոկտեմբերին ամսական հաշվարկով նվազել է 1.9 տոկոսով և հասել է 34.362 մլրդ ֆունտ ստեռլինգի (41,08 մլրդ եվրո), իսկ արտահանման ծավալը կրճատվել է  1,3% - ով` մինչև 24,660 մլրդ ֆունտ ստեռլինգ (29,45 մլրդ եվրո)։ --0—