Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՄՆ–ում 2013 թ.–ի դեկտեմբերին գործազրկության մակարդակը նվազել է` հասնելով 6,7 տոկոսի

10.01.2014, 18:20
ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը 2013 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամիսների համեմատ, նվազել է և կազմել 6,7 տոկոս։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, նման տվյալներ է ներկայացնում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը։
ԱՄՆ–ում 2013 թ.–ի դեկտեմբերին գործազրկության մակարդակը նվազել է` հասնելով 6,7 տոկոսի
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը 2013 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամիսների համեմատ, նվազել է և կազմել 6,7 տոկոս։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, նման տվյալներ է ներկայացնում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը։

Սա 2008 թ.–ի հոկտեմբերից (միջազգային տնտեսական ճգնաժամի սուր փուլի սկզբից) գրանցված գործազրկության ամենացածր մակարդակն է։

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կպահպանվի 7,0 տոկոսի սահմանում։ ԱՄՆ–ում գործազրկության ցուցանիշը 2013 թ.–ի նոյեմբերից չէր վերանայվել և մնացել է 7,0 տոկոսի սահմանում։

ԱՄՆ–ում 2013 թ.–ի դեկտեմբերին միջին ժամավճարը ամսական կտրվածքով աճել է 0,1 տոկոսով, վերլուծաբաններն ակնկալում էին 0,2 տոկոսի աճ։ Տարեկան կտրվածքով ժամավճարն ավելացել է 1,8 տոկոսով (2 տոկոս փոխզիջում––կանխատեսման դեպքում)։–0–