Գազպրոմն ակնկալում է, որ գազի արտահանումը Եվրոպա 2014–2017 թթ. կկազմի տարեկան 155–160 մլրդ խ.մ.
03.03.2014,
14:57
Գազպրոմը, հաշվի առնելով ներկա շուկայական պայմանները, ակնկալում է, որ գազի արտահանումը Եվրոպա 2014–2017 թթ. կկազմի տարեկան 155–160 մլրդ խ.մ.` կախված եղանակից, հաղորդում է RBC.ру–ն` հղում անելով Ներդրողի օրվա կապակցությամբ կոնցեռնի նյութերին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը, հաշվի առնելով ներկա շուկայական պայմանները, ակնկալում է, որ գազի արտահանումը Եվրոպա 2014–2017 թթ. կկազմի տարեկան 155–160 մլրդ խ.մ.` կախված եղանակից, հաղորդում է RBC.ру–ն` հղում անելով Ներդրողի օրվա կապակցությամբ կոնցեռնի նյութերին։
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, 2013 թ.–ին Գազպրոմը Եվրոպայում իրացրել է ընդհանուր առմամբ 161–49 մլրդ խ.մ. բնական գազ, ինչը 16,3 տոկոսով ավել է 2012 թ.–ի ցուցանիշից (138,8 մլրդ խ.մ.)։
«Գազպրոմ» ԲԲԸ–ն ՌԴ–ի գազատրանսպորտային և գազարդյունահանող մենաշնորհային ընկերությունն է։ Կոնցեռնի կանոնադրական կապիտալը կազմում է 118 մլրդ 367 մլն 564,5 հազար ռուբլի։ Այն բաժանված է 5 ռուբլի անվանական արժեքով 23 մլրդ 673 մլն 512,9 հազար սովորական բաժնետոմսի։ Գազպրոմի բաժնետոմսերի ավելի քան 50 տոկոսը պատկանում է պետությանը։ Գազպրոմի զուտ շահույթը, որը վերաբերում է ընկերության բաժնետերերին, ըստ Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների, 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում աճել է 3,8 տոկոսով` հասնելով 858,773 մլրդ ռուբլու։ Նույն ժամանակահատվածում գրանցված հասույթը կազմել է 3,773 տրիլիոն ռուբլի` մեկ տարի առաջ գրանցված 3,353 տրիլիոն ռուբլու համեմատ։–0–