Կիպրոսը հույս ունի մայրցամաքային ծանծաղուտում նավթի արդյունահանումից ստանալ 60 մլրդ եվրո
18.12.2013,
10:31
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում` «Աֆրոդիտե» նավթի հանքավայրի 12–րդ բլոկում, նավթի պաշարները գնահատվում են ավելի քան մեկ միլիարդ բարել, երկիրը կարող է 60 մլրդ եվրոյի եկամուտ ստանալ, հաղորդում են Կիպրոսի ԶԼՄ–ները։ Իշխանությունները գարնանը սպասում են սեյսմիկ հետախուզության հստակ տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում` «Աֆրոդիտե» նավթի հանքավայրի 12–րդ բլոկում, նավթի պաշարները գնահատվում են ավելի քան մեկ միլիարդ բարել, երկիրը կարող է 60 մլրդ եվրոյի եկամուտ ստանալ, հաղորդում են Կիպրոսի ԶԼՄ–ները։ Իշխանությունները գարնանը սպասում են սեյսմիկ հետախուզության հստակ տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ առաջին գնահատականների` 24.6 հազար ֆուտ (7,5 hազար մետր) խորության վրա կա 1,2–1,4 մլրդ բարելի պաշար, հաղորդում է newsit.com. cy կայքը` հղում անելով եռաչափ սեյսմոգրաֆիկ ուսումնասիրության տվյալներին, որն իրականացրել են Noble, Delek և Anver ընկերությունները։
Հստակ տվյալները սպասվում են մինչև ապրիլի վերջ` հետազոտության տվյալների լրացուցիչ վերլուծությունից հետո, սակայն շեղումներն էական չեն լինի, նշում է կայքը։
Նավթի պաշարները գտնվում են գազային հանքավայրերից ավելի ցածր, սակայն նավթն արդյունահանելն ավելի հեշտ և էժան է։ Մշակումը կարելի է սկսել մեկուկես տարի անց հետախուզական հորատումից հետո, իսկ եկամուտներ կարելի էր ստանալ արդեն 2018 թ.–ի սկզբին, գրում է կայքը։–0–