Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը կհանի կեսդարյա առավելագույն ցուցանիշի և կսկսի նվազել

17.12.2013, 10:59
Մինչև 2016 թվականը ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը կհասնի 1970 թվականից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշին` օրական 9.6 միլիոն բարել, որից հետո 2020 թվականի մոտ արդյունահանման տեմպերը կսկսեն նվազել, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA)` 2012-2040 թվականների կանխատեսման մեջ։
ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը կհանի կեսդարյա առավելագույն ցուցանիշի և կսկսի նվազել
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016 թվականը ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը կհասնի 1970 թվականից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշին` օրական 9.6 միլիոն բարել, որից հետո 2020 թվականի մոտ արդյունահանման տեմպերը կսկսեն նվազել, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA)` 2012-2040 թվականների կանխատեսման մեջ։

ԱՄՆ–ում արդյունահանման ավելացման տեմպերը առաջիկա երեք տարում տարեկան 0.8 բարել կկազմեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բենզինի և այլ հեղուկ վառելիքի արտադրման ծավալները կանխատեսվող ժամանակահատվածում կաճեն։ Այս ֆոնին ՕՊԵԿ–ի մասնակից–երկրների շուկայական մասնաբաժինը կիջնի 40 տոկոսով, որից հետո 2016 թվականից կրկին կսկսի մեծանալ։

Ինչ վերաբերում է «սև ոսկուն», EIA–ն ենթադրում է, որ Brent տեսակի նավթի սպոտային միջին արժեքը կնվազի մինչև 92 դոլար` բարելի դիմաց, 2017 թվականին` 2012 թվականի 112 դոլարից, ինչից հետո 2040 թվականին բարելի դիմաց կհասնի 141 դոլարի։ Գնային ցատկը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ հումքի ավելացած պահանջարկը ներդրումների մեծ ծավալ պահանջող ռեսուրսների մշակում կպահանջի։
 
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը կազմել է 110,46 դոլար` մեկ բարելի դիմաց։-0-