Շուվալովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ արդյունաբերական կոոպերացիայի
12.12.2013,
11:10
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ արդյունաբերական կոոպերացիայի`անկախ այն հանգամանքից` Կիևը կորոշի ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել կամ մասնակցել ԱՊՀ երկրների հետ Մաքսային միությանը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ արդյունաբերական կոոպերացիայի`անկախ այն հանգամանքից` Կիևը կորոշի ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել կամ մասնակցել ԱՊՀ երկրների հետ Մաքսային միությանը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Արդյո՞ք Ուկրաինան կշարունակի ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, արդյո՞ք Ուկրաինան առավել սերտ տնտեսական կապեր կփնտրի Ռուսաստանի հետ. մենք կսատարենք Ուկրաինայի ցանկացած որոշում»,–ասել է Շուվալովը։ «Ամեն դեպքում, ինչ որոշում էլ կայացնի Ուկրաինան, մենք պետք է պատասխանատվությամբ վերաբերվենք այդ երկրին, մեզ համար այն լուրջ գործընկեր է։ Այն, ինչը կապված է արդյունաբերական կոոպերացիայի հետ, մենք ցանկացած դեպքում կսատարենք»,– ավելացրել է նա։
«Մենք վերջին շաբաթների ընթացքում նկատում ենք, որ ուկրաինական կողմը մեզ լուրջ արդյունաբերական կոոպերացիոն կապեր է առաջարկում»,– նշել է առաջին փոխվարչապետը։ Շուվալովը հիշեցրել է, որ իր գործընկերը` փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, վերջերս Ուկրաինայում այցելել է տարբեր շրջանների ձեռնարկություններ։ «Մենք կապված ենք Ուկրաինայի հետ բարձր տեխնոլոգիական բնագավառներում։ Հրթիռների, շարժիչների, ավիացիոն տեխնիկայի արտադրությունը և շատ այլ ոլորտներ մեզ հետաքրքրում են»,– պարզաբանել է Շուվալովը։
Նոյեմբերի 21-ից ի վեր Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում եվրաինտեգրացման կողմնակիցները զանգվածային ցույցեր էր են անցկացնում` դժգոհելով նախարարների կաբինետի` ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշման դեմ։ Նոյեմբերի 30-ին «Բերկուտ» հատուկ ջոկատայինները Կիևի կենտրոնում ցրեցին «եվրամայդանը», իսկ դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաքն ուղեկցվեց քաղաքապետարանի շենքի վրա գրոհով և բողոքողների ու միլիցիայի միջև ծագած բախումներով։ Բողոքի ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա և խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեն։-0-