Рейтинг@Mail.ru
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Վրաստանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

23.12.2015, 20:31
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։
Վրաստանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ 

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով ՏԱՍՍ–ին, այս մասին նա հայտարարել է երկրի բնակչությանն ուղղված հատուկ հեռուստատեսային ուղերձի ժամանակ։

Ղարիբաշվիլին զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2013 թ.–ի նոյեմբերի 20–ից։–0–