Ռոսպոտրեբնադզորը Jack Daniel`s լիկյորում միջատների ոչնչացման նյութ է հայտնաբերել
22.08.2014,
14:55
Ռոսպոտրեբնադզորի Սվերդլովսկի մարսի վարչության մասնագետները «Ջեք Դենիելս Թենեսի Հանի» (Jack Daniel`s Tennessee Honey) ամերիկյան լիկյորում միջատների ոչնչացման նյութ են հայտնաբերել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Լուկյանցևան։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռոսպոտրեբնադզորի Սվերդլովսկի մարսի վարչության մասնագետները «Ջեք Դենիելս Թենեսի Հանի» (Jack Daniel`s Tennessee Honey) ամերիկյան լիկյորում միջատների ոչնչացման նյութ են հայտնաբերել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Լուկյանցևան։
«Ջեք Դենիելս Թենեսի Հանի Լիկյոր» սպիրտային խմիչքի բաղադրության մեջ (թնդությունը`35%) հայտնաբերվել է բենզոյաթթվի բենզիլային եթերի պարունակություն, որն ունի ալերգիկ ռեակցիաներ առաջացնող անզգայացնող հատկություն, ընդունակ է ֆունկցիոնալ փոփոխություններ առաջացնել կենտրոնական, ծայրամասային նյարդային համակարգում, լայնորեն կիրառվում է որպես միջատների ոչնչացման միջոց»,– ասել է Լուկյանցևան։
Նա նշել է, որ վիսկիի և նշված խախտումներով սպիրտային խմիչքի իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական գործեր են հարուցվել։ Միջոցառումները շարունակվում են։
Նախորդ շաբաթվա վերջին Ռոսպոտրեբնադզորի Սվերդլովսկի վարչության մասնագետները կատարել են ԱՄՆ–ի արտադրության վիսկիի մակնշման համապատասխանության, ուղեկցող փաստաթղթերի և փորձաքննության գնահատում։ Պարզվել է, որ «Ջեք Դենիելս Թենեսի վիսկի», «Ջիմ Բիմ։ Ամերիկյան վիսկի։ Բուրբոն» վիսկիի շրջանառությունը կատարվում է պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ։
Շրջանառության մեջ նաև հայտնաբերվել է Սանիտարական ընդհանուր կանոնների համապատասխանության գնահատման բացակայությամբ արտադրանք։ Բացի այդ, «Ջեք Դենիելս Թենեսի Հանի Լիկյոր» սպիրտային խմիչք» ալկոհոլային արտադրանքի նմուշում «Սվերդլովյան մարզի հիգիենայի և համաճարակաբանության կենտրոն» Առողջապահության դաշնային բյուջետային հաստատության լաբորատորիայի բազայում նույնականացվել են վիսկիի կազմին ոչ բնորոշ քիմիական նյութեր։ «Այս փաստը «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ընդհանուր պահանջների խախտում է»,– ընդգծել է Լուկյանցևան։
ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին ավելի վաղ տված հարցազրույցում Ռուսաստանում Jack Daniel's–ի ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Բրաուն–Ֆորման Ռուս»–ի մարքեթինգի բաժնի ղեկավար Ալեքսանդր Գորելինը նշել էր, որ Ռոսպոտրեբնադզորի Սվերդլովյան վարչությունը խմիչքը սխալմամբ ստուգման ժամանակ դասակարգել է որպես վիսկի։
«Սակայն այն դասակարգվում է որպես սպիրտային խմիչք և համարվում է լիկյոր «Ջեք Դենիելս» վիսկիի հիմքով»,– ասել է Գորելինը։
Նա պարզաբանել է, որ խմիչքում, բացի վիսկիից, առկա է նաև մեղր և շաքար։ Դրանց առկայությունը, սպիրտային արտադրանքի ռուսական դասակարգման համաձայն, օրինական է։ Ստուգումը խախտում է բացահայտել նաև արտադրանքի մակնշման մեջ, բայց Գորելինը նշել է, որ այն համապատասխանում է գործող օրենսդրությանը։
-0-