Քսանամյա Սերգեյ Նիգոյանը զոհվել է Կիևի կենտրոնում
22.01.2014,
12:57
Միլիցիան պարզում է Կիևի կենտրոնում գտնվող Գրուշևսկու փողոցում 20–ամյա Սերգեյ Նիգոյանի մահվան հանգամանքները, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ–ն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Միլիցիան պարզում է Կիևի կենտրոնում գտնվող Գրուշևսկու փողոցում 20–ամյա Սերգեյ Նիգոյանի մահվան հանգամանքները, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ–ն։
«Ժամը 06։30–ին շտապօգնության բժշկից միլիցիա հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ցուցարարների ստեղծած բուժօգնության տրամադրման կետում մահացած տղամարդու մարմին է գտնվում։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ–հետախուզական խումբը, ինչպես նաև դատաբժշկական փորձագետներ, որոնք պարզում են հանգամանքներն ու մահացած տղամարդուն հասցված մարմնական վնասվածքների բնույթը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը հաղորդում է, որ մահացածը Դնեպրոպետրովսկի 20–ամյա բնակիչ Սերգեյ Նիգոյանն է։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդում էին, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը վերսկսված բախումների հետևանքով մահացել է արմատական ընդդիմության բողոքի ակցիաների երկու մասնակից։
Հունվարի 19–ին Կիևի կենտրոնում ընդդիմության հերթական ժողովրդական հավաքը վերածվել է արմատական տրամադրված ընդդիմադիրների և իրավապահ մարմինների միջև բախումների։ Արմատականները փորձել են ճեղքել ներքին գործերի մարմինների աշխատակիցների շրջապատումը, ովքեր կարգուկանոն էին պահպանում կառավարական թաղամասում։ Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատայինների վրա էին նետում Մոլոտովի կոկտեյլներ։ Տասնյակ իրավապահներ հոսպիտալացվել են։ –0–