Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրական տվյալների ֆոնին նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել

24.01.2014, 11:01
ԱՄՆ–ում «սև ոսկու» պաշարների դինամիկայի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները հինգշաբթի տարբեր ուղղությամբ են փոխվել, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրական տվյալների ֆոնին նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում «սև ոսկու» պաշարների դինամիկայի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները հինգշաբթի տարբեր ուղղությամբ են փոխվել, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,69 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 107,58 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,59 դոլարով` մեկ բարելի դիմաց հասնելով 97,32 դոլարի։

ԱՄՆ–ում նավթի կոմերցիոն պաշարները հունվարի 17–ին ավարտված շաբաթվա ընթացքում ավելացել են 1 մլն բարելով կամ 0,3 տոկոսով` հասնելով 351,2 մլն բարելի։ Վերլուծաբանները կարծում էին, որ նավթի պաշարները կաճեն միայն 588 հազար բարելով։ Միաժամանակ բենզինի ընդհանուր պաշարներն ավելացել են 0,9 տոկոսով և կազմել 235.3 մլն բարել։ Թորիչների պաշարները նվազել են 2,6 տոկոսով` հասնելով 120,7 մլն բարելի։–0–