Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Ամերիկյան Newsweek–ի նոր ղեկավարությունը հայտարարել է, որ կրկին կհրատարակվի ամսագրի տպագիր տարբերակը

05.12.2013, 12:02
Ամերիկյան Newsweek շաբաթաթերթի նոր ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ում կրկին կհրատարակվի հանդեսի տպագիր տարբերակը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։ IBT Media– ընկերությունը, որը մասնագիտացել է թվային ԶԼՄ–ների ուղղությամբ և 2013թ.–ի օգոստոսին  է գնել է ամերիկյան լեգենդար լրատվական ամսագիրը, տեղեկացրել է, որ տպագիր տարբերակի հրապարակումը նախատեսված է 2014թ.–ի սկզբին, անգամ հնարավոր է, որ այն լույս տեսնի հունվարին։
Ամերիկյան Newsweek–ի նոր ղեկավարությունը հայտարարել է, որ կրկին կհրատարակվի ամսագրի տպագիր տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Newsweek շաբաթաթերթի նոր ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ում կրկին կհրատարակվի հանդեսի տպագիր տարբերակը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։ IBT Media– ընկերությունը, որը մասնագիտացել է թվային ԶԼՄ–ների ուղղությամբ և 2013թ.–ի օգոստոսին  է գնել է ամերիկյան լեգենդար լրատվական ամսագիրը, տեղեկացրել է, որ տպագիր տարբերակի հրապարակումը նախատեսված է 2014թ.–ի սկզբին, անգամ հնարավոր է, որ այն լույս տեսնի հունվարին։

Newsweek–ի նախորդ սեփականատերը` Daily Beast ինտերնետ–ընկերությունը, 2012թ.–ի հոկտեմբերին հայտարարեց, որ 80 տարվա գոյությունից հետո պարբերականն այլևս տպագիր տեսքով չի թողարկվի։ Ամսագրի վերջին տպաքանակը լույս է տեսել 2012թ.–ի դեկտեմբերի 31–ին, որից հետո Newsweek–ը դարձավ բացառապես ինտերնետ–պարբերական։ Սակայն այժմ այդ վերջին համարի շապիկի վրա գրված արտահայտությունը, որը ձևակերպվել է որպես Twitter #LastPrintIssue սոցիալական ցանցի հեշթեգ (Վերջին տպագիր  հրատարակում), ժամանակավրեպ  է դառնում։

Ջիմ Իմպոկոն` Thomson Reuters թվային նախագծերի նախկին գլխավոր խմբագիրը, ով 2013թ.–ի սեպտեմբերին նշանակվել էր Newsweek–ի ղեկավարի պաշտոնում, տեղեկացրել է, որ պարբերականի եկամտի աղբյուր կդառնա բաժանորդագրությունը, որը պետք է փակի հրատարակման բոլոր ծախսերը, գովազդն էլ հարակից շահույթ կբերի։

Հատկանշական է, որ նոր ղեկավարության որոշումը հակասում է լրատվական շուկայի համաշխարհային միտումներին։ Վերջին շրջանում մամուլում գովազդի ծավալների և տպաքանակների նվազումը հանգեցրել է մի շարք պարբերականների շահույթի անկմանը, ինչը հրատարակիչներին ստիպել է փակել տպագիր տարբերակները և կենտրոնանալ ինտերնետային ակտիվության ուղղությամբ։ France Soir ֆրանսիական օրաթերթը 2011թ.–ի դեկտեմբերին փակեց տպագիր տարբերակը։ 2012թ.–ի նոյեմբերի 23–ին Gruner + Jahr  գերմանական հրատարակչությունը (Համբուրգ) հաստատեց Financial Times Deutschland հայտնի գործարար–պարբերականի փակման մասին խոսակցությունները։ Թերթի վերջին համարը լույս է տեսել 2012թ.–ի դեկտեմբերի 7–ին։ Թերթը հրատարակվել է 2000թ.–ից ` ավելի քան 100 հազար օրինակ տպաքանակով։

2010թ.–ին Washington Post ընկերությունը Newsweek թղթային տարբերակը վաճառեց Sidney Harman աուդիոընկերությանը, որն իր հերթին 2011թ.–ի սկզբին միացավ Daily Beast–ին։ Նորացված պարբերականը լույս էր տեսնում Newsweek Global անվան տակ։ Բաժանորդները կարող էին ընթերցել ինտերնետային տարբերակը ինչպես համակարգչի էկրանից, այնպես էլ` պլանշետից։ Սակայն որքան էլ Daily Beast –ի հիմնադիրը հավաստիացնում էր, որ կայքը հաջողություն է գրանցում, 2013թ.–ի օգոստոսին ընկերությունը այն, ինչ մնացել էր ապրանքանիշից, վաճառեց  IBT Media քիչ հայտնի ինտերնետ ընկերությանը։ Գործարքի գումարը չհրապարակվեց։

Երկար ժամանակ, անգամ մինչև փակվելը, Newsweek–ն ըստ ճանաչվածության համարվում էր ԱՄՆ–ի երկրորդ շաբաթաթերթը` Time–ից հետո, հաղորդում է РБК–ն։ –0–