Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ԱՄՆ–ի թիմը Սոչիում զանգվածային տարհանում իրականացնելու ծրագիր է մշակել

08.01.2014, 18:32
Դահուկային մարզաձևի և սնոուբորդինգի ամերիկյան ֆեդերացիան Global Rescue մասնավոր ընկերության հետ պայմանագիր է ստորագրել` Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Ի թիվս այլ դրույթների` համաձայնագիրը նախատեսում է զանգվածային տարհանման ծրագիր արտակարգ հանգամանքների պայմաններում, հաղորդում է РБК–ն` վկայակոչելով USA Today–ին։
ԱՄՆ–ի թիմը Սոչիում զանգվածային տարհանում իրականացնելու ծրագիր է մշակել
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Դահուկային մարզաձևի և սնոուբորդինգի ամերիկյան ֆեդերացիան Global Rescue մասնավոր ընկերության հետ պայմանագիր է ստորագրել` Սոչիում Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Ի թիվս այլ դրույթների` համաձայնագիրը նախատեսում է զանգվածային տարհանման ծրագիր արտակարգ հանգամանքների պայմաններում, հաղորդում է РБК–ն` վկայակոչելով USA Today–ին։

Պահնորդական ընկերությունն ԱՊ–ի հավանականության դեպքում հինգ ինքնաթիռ է պատրաստել։ Մարզիկներին, ֆեդերացիայի անդամներին և հյուրերին հաշված` ընկերությունը կապահովի գրեթե 400 մարդու անվտանգությունը։

Ընկերության ներկայացուցիչ Դեն Ռիչարդսը նշել է, որ խելամիտ և բավարար է համարում Ռուսաստանից ժամանած կազմակերպիչների ձեռնարկած անվտանգության միջոցները։ Սակայն ընկերությունը պետք է պատրաստ լինի նաև անկանխատեսելի հանգամանքներին։

«Այդ միջավայրը բացառիկ է»,– նշել է Դ.Ռիչարդսը, հիշեցնելով, որ տարածաշրջանը հարևան է այն օջախների հետ, որտեղ ահաբեկությունն է բարգավաճում։ Ավելի վաղ ընկերությունը համագործակցել է ամերիկացի մարզիկների հետ 2006 թվականի Թուրինի Օլիմպիադայի ժամանակ։ Բայց վերջին 10 տարիներին Սոչիի հետ կապված մարտահրավերների նմանները չեն եղել։ Գործարարը հրաժարվել է քննարկել համաձայնագրի արժեքը։

ԱՄՆ–ի Օլիմպիական ազգային կոմիտեում չեն պարզաբանում, թե անվտանգության ինչ քայլեր են ձեռնարկվել։ Կոմիտեի անդամները միաժամանակ նշել են, որ իրենց կողմից իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նաև կապահովեն իրենց կողմի մարզիկների անվտանգությունը։

Սոչիի խաղերի անվտանգության հարցը հատկապես արդիական է Վոլգոգրադի ահաբեկչությունների հետ կապված, որոնք տեղի ունեցան 2013 թվականի վերջում։ Արևմուտքում պայթյունները գնահատել են որպես Օլիմպիական խաղերի անցկացումը ձախողելու փորձ։

Ռուսական կողմը Սոչիում անվտանգության ապահովմանը ներգրավել է մոտ 40 հազար ոստիկաններ և ուժային այլ կառույցների աշխատակիցներ։ -0-