Վրաստանը չի գնա երկաթուղու աբխազական հատվածի բացմանը. փորձագետ
19.12.2013,
15:36
Վրաստանը չի գնա երկաթուղու աբխազական հատվածի բացմանը մինչև չկարգավորվի աբխազական խնդիրը, կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի պետ Յանա Ամելինան։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանը չի գնա երկաթուղու աբխազական հատվածի բացմանը մինչև չկարգավորվի աբխազական խնդիրը, կարծում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների հատվածի պետ Յանա Ամելինան։
«Որքան էլ տնտեսապես շահավետ է տարածաշրջանի երկրներին աբխազական երկաթուղու վերականգնումը, Վրաստանը չի գնա դրան, քանի որ դա որոշ իմաստով նշանակում է Աբխազիայի անկախության դե–ֆակտո ճանաչում», – հայտարարել է Ամելինան հինգշաբթի Երևանում անցկացվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Արևմուտքը օգտագործում է Վրաստանին որպես հակառուսական շարժման լոկոմոտիվ և տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացնելու համար։–0–