Ա.Ուլյուկաև. Մենք հաջորդ տարվա համար հավակնոտ նպատակներ ունենք գնաճի վերաբերյալ
13.08.2013,
13:43
Դրամավարկային քաղաքականության փոփոխությունն արդյունք կտա 6-9 ամիս անց, հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը` մեկնաբանելով Ռուսաստանի բանկի` ՌԴ ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները և վերաֆինանսավորման տոկոսադրույքները փոխելուց հրաժարվելը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դրամավարկային քաղաքականության փոփոխությունն արդյունք կտա 6-9 ամիս անց, հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևը` մեկնաբանելով Ռուսաստանի բանկի` ՌԴ ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները և վերաֆինանսավորման տոկոսադրույքները փոխելուց հրաժարվելը։
«Պետք է մտածել ոչ թե այն մասին, ինչ կլինի հիմա, այլ այն մասին, թե ինչ կլինի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Մենք հաջորդ տարվա գնաճի վերաբերյալ բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, և պետք է մտածել այն մասին, որ նվազեցնենք վարկերի արժեքի նվազեցման նպատակները չխանգարեն դրանց իրականացմանն ապագայում։ Մյուս կողմից, ինչպես ասել եմ, մեր հնարավորությունները երկրորդ կիսամյակում տնտեսական իրավիճակը բարելավելու հնարավորություններն այդքան էլ վատը չեն»,– ասել է Ուլյուկաևը` նշելով, որ այդ ամենը պետք է հաշվի առնել տոկոսադրույքի կրճատման «զգայուն, կարևոր հարցի» վերաբերյալ որոշումներ ընդունելիս։
Տնտեսական զարգացման նախարարը նշել է, որ հիմա, երբ Ռուսաստանում գոյություն ունի արտադրության պոտենցիալ և փաստացի աճի միջև տարբերություն, Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության մեղմումը հնարավոր է։ Բայց առանձին հարց է այն, թե անհրաժե՞շտ է դա արդյոք։ «Ես հասկանում եմ գործընկերների տրամաբանությունը, միանգամայն հասկանում եմ, և չէի ցանկանա միջամտել»,– ավելացրել է Ուլյուկաևը, ով դեռ ոչ շատ վաղուց զբաղեցնում էր ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ «Կամերսանտ» թերթին տված հարցազրույցում Ա. Ուլյուկաևը խոստովանել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը կանգ է առել, բայց միաժամանակ ընդգծել է, որ երկրում «ռեցեսիա չկա և չի լինի»։
Ա.Ուլյուկաևի խոսքով` աճի ցածր տեմպերը «ինստիտուցիոնալ, կառուցվածքային, մակրոտնտեսական գործոն է», և իրավիճակի բարելավման համար «շատ երկար ժամանակ» է անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդն այս տարվա օգոստոսի 9–ին որոշում է ընդունել անփոփոխ թողնել ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների և վերաֆինանսավորման դրույքաչափի մակարդակը` գնաճային ռիսկերի և տնտեսական աճի հեռանկարների հիման վրա։
ՌԴ ԿԲ–ում նշել են, որ որոշումն ընդունվել է գնաճային ռիսկերի և տնտեսական աճի հեռանկարների գնահատման հիման վրա։
«Հուլիսին և օգոստոսի սկզբին սպառողական գների աճի տարեկան տեմպը շարունակում էր իջնել, բայց մնում էր նպատակային միջակայքից բարձր մակարդակում և 2013 թվականի օգոստոսի 5–ի գնահատականով կազմել է 6.5 տոկոս։ Բազային գնաճը հուլիսին նվազել է մինչև 5.6 տոկոս։ Ռուսաստանի Բանկի գնահատականով, պահանջարկի կողմից գների վրա արտահակտված ճնշումը բացակայում է, ինչը պայմանավորված է համախառն թողարկման` իր պոտենցիալ մակարդակից մի փոքր ավելի ցածր մակարդակում գտնվելով։ Ռուսաստանի բանկի կանխատեսումներով, դրամավարկային քաղաքականության ընթացիկ ուղղվածության, ինչպես նաև պարենի շուկայում բացասական շոկերի բացակայությնա պայմաններում գնաճը կվերադառնա նպատակային միջակայք 2013 թվականի երկրորդ կիսամյակում, և 2014 թվականին կպահպանի միտումը»,– նշվում է Ռուսաստանի բանկի արտաքին և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը։
Ռուսաստանի բանկը խոստացել է հետագայում էլ հետևել գնաճային և տնտեսական դինամիկայի դանդաղման ռիսկերին։ Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի հաջորդ նիստը, որի ընթացքում կքննարկվեն դրամավարկային քաղաքականության հարցերը, նախատեսվում է 2013 թվականի սեպտեմբերի 13–ին։ -0-