«Աէրոֆլոտը» դադարեցնում է թռիչքները Դամասկոսի ուղղությամբ
24.07.2012,
13:27
«Աէրոֆլոտ. Ռուսական ավիաուղիներ» ավիաընկերությունը 2012թ.-ի օգոստոսի 6-ից կդադարեցնի դեպի Դամասկոս թռիչքները` չվերթերի ցածր ծանրաբեռնվածության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Աէրոֆլոտ. Ռուսական ավիաուղիներ» ավիաընկերությունը 2012թ.-ի օգոստոսի 6-ից կդադարեցնի դեպի Դամասկոս թռիչքները` չվերթերի ցածր ծանրաբեռնվածության պատճառով:
«Մենք դադարեցնում ենք թռիչքները Դամասկոսի ուղղությամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով չվերթերի ցածր ծանրաբեռնվածության պատճառով: Հուսով ենք, որ մինչև ամսի վեցը կտեղափոխենք բոլոր ցանկացողներին»,- РБК-ին հայտնել են ընկերությունից:
Ներկա պահին վաճառքում առկա են «Աէրոֆլոտի» չվերթերի տոմսերը` հուլիսի 27-ին և 30-ին, ինչպես նաև օգոստոսի 3-ին և 6-ին Մոսկվայից դեպի Դամասկոս և հակառակ ուղղությամբ:
«Աէրոֆլոտի» չվերթերի դադարեցումից հետո Մոսկվայից դեպի Դամասկոս կամ հակառակ ուղղությամբ կմեկնեն միայն Syrian Air ընկերության ինքնաթիռները:
Եվրամիության կողմից այսօր հաստատվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթը: Մասնավորապես խստացվել է երկրում զենք մատակարարելու արգելքը, ինչպես նաև ավելացվել է սահմանափակող միջոցների ցուցակը, որոնք կիրառվելու են երկրի ղեկավարության դեմ: Նոր կանոնների համաձայն, ԵՄ երկրներում զննում կանցնեն այն ինքնաթիռներն ու օդանավերը, որոնք զենք և այլ արգելված ապրանք Սիրիա տեղափոխելու կասկածի տակ կհայտնվեն: Բացի այդ, Եվրամիության ֆինանսների նախարարները սառեցրել են այն 26 անձանց ակտիվները, ովքեր կապված են երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ, և արգելել են նրանց մեկնել ԵՄ երկրներ: Եվրոպական ընկերություններին նաև արգելել են գործեր վարել երեք սիրիական ընկերությունների հետ:
2011թ.-ի մարտից Սիրիայում շարունակվում է իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բ.Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության հանդեպ կիրառվող զանգվածային վայրագությունների մեջ: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների տակ երկրում գործում են «զինված ահաբեկիչների խմբավորումներ», որոնց սատարում են իսլամիստների արտասահմանյան արմատական խմբավորումները: Զինված հակադրության զոհ է դարձել ավելի քան 17 հազար մարդ: -0-