Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Աէրոֆլոտը» դժգոհ է SSJ-100–ի որակից

06.02.2013, 11:09
«Աէրոֆլոտ» ԲԲԸ-ն` խոշորագույն ռուսական ավիափոխադրողը, Sukhoi SuperJet 100 (SSJ-100) ռուսական ինքնաթիռի հուսալիության մակարդակի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, չորեքշաբթի հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։
«Աէրոֆլոտը» դժգոհ է SSJ-100–ի որակից
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Աէրոֆլոտ» ԲԲԸ-ն` խոշորագույն ռուսական ավիափոխադրողը, Sukhoi SuperJet 100 (SSJ-100) ռուսական ինքնաթիռի հուսալիության մակարդակի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, չորեքշաբթի հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, 2012թ.–ին այդ տեսակի տասը օդանավերի («Աէրոֆլոտի» ինքնաթիռների պարկի 8 տոկոսը) բաժին հասան ավիացիոն տեխնիկայի թերության հետ կապված բոլոր միջադեպերի 40 տոկոսը։ Առավել լուրջ դեպքերը կապված են SSJ-100 շասսիի կառավարման համակարգի հուսալիության հետ։ SSJ-100–ի շահագործումը «Աէրոֆլոտը» սկսել է 2011թ.–ի ամռան սկզբին։ Միաժամանակ հենց ավիաընկերությունում կարծում են, որ SSJ-100–ի թերությունները «սիստեմատիկ բնույթ չեն կրում»։

Տեղեկացվում է նաև, որ «Աէրոֆլոտը» նախատեսում է SSJ-100 բոլոր ինքնաթիռները տեղափոխել «Պերմ քաղաքի առանձին ստորաբաժանաման հաշվեկշռին»։  Այդ հարցը քննարկվում է «Աէրոֆլոտի» Պերմի մասնաճյուղի բացման ծրագրերի հետ կապված (այժմ այնտեղ տեղակայված է նրա ներկայացուցչությունը), պարբերականին հաստատել է խորհրդի անդամներից մեկը։

SSJ-100 օդանավի Պերմ տեղափոխելու ծրագրերը կապված են «Շերեմեստևո» օդանավակայանի ծանրաբեռնվածության հետ և «Աէրոֆլոտի» գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակ ունեն, գրում է «Կոմերսանտը»։

Անցյալ տարի «Աէրոֆլոտի» օդանավարի մասնակցությամբ միջադեպերի վիճակագրությունը լրջորեն վատացել է։

Ինչպես հաշվարկել են ավիաընկերությունում, 2012թ.–ին «Աէրոֆլոտի» օդանավերի մասնակցությամբ ամենից շատ միջադեպերը տեղի են ունեցել ավիացիոն տեխնիկայի թերության պատճառով (դրանց ընդհանուր թվի 63 տոկոսը)։

Իր հերթին «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) օդանավերի արտադրող ընկերությունից «Կոմերսանտին» հավաստիացրել են, որ շահագործման ընթացքում SSJ-100–ի հետ կապված «Աէրոֆլոտի» մոտ առաջացած բոլոր խնդիրներն արդեն վերացվել են։ –0–