Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է դեֆոլտից խուսափելու միջոցներ ձեռնարկել

27.12.2012, 11:25
ԱՄՆ–ում պետական պարտքը դեկտեմբերի 31–ին կհասնի վերին շեմին, իսկ Ֆինանսների նախարարությունը դեֆոլտից խուսափելու մի շարք միջոցներ է պատրաստում, եթե կոնգրեսը չհասցնի բարձրացնել այդ շեմը նոր մակարդակի և մինչև Նոր տարի չհասցնի ընդունել ավտոմատ սեկվեստրը կանխելու ծրագիրը, հաղորդում է Փրայմը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է դեֆոլտից խուսափելու միջոցներ ձեռնարկել
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում պետական պարտքը դեկտեմբերի 31–ին կհասնի վերին շեմին, իսկ Ֆինանսների նախարարությունը դեֆոլտից խուսափելու մի շարք միջոցներ է պատրաստում, եթե կոնգրեսը չհասցնի բարձրացնել այդ շեմը նոր մակարդակի և մինչև Նոր տարի չհասցնի ընդունել ավտոմատ սեկվեստրը կանխելու ծրագիրը, հաղորդում է Փրայմը։

«Ֆինանսների նախարարությունը սկսում է ծայրահեղ միջոցներ ընդունել, որպեսզի երկիրը կարողանա կատարի իր պարտականությունները և ֆինանսավորի կառավարության աշխատանքը մինչ այն պահը, քանի դեռ կոնգրեսը չի բարձրացրել պետական պարտքի նշաձողը»,– չորեքշաբթի խորհրդարանականներին է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները։ Միաժամանակ նա նշել է, որ այդ միջոցները հնարավորություն կտան մի քանի շաբաթով հետաձգել հնարավոր դեֆոլտը։

ԱՄՆ–ի պետական պարտքի վերին շեմն այս պահին կազմում է 16,394 տրլն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012թ.–ի հունվարի վերջին։ 2011թ.–ին ընդունած պետական պարտքի «առաստաղի» բարձրացման մասին օրենքի համաձայն, եթե ծախսերի կրճատման վերաբերյալ պայմանավորվածություն չլինի, ապա 2013թ.–ին բյուջեի սեկվեստավորում է սպասվում` 1,2 տրլն դոլարի չափով ծախսերի ավտոմատ կրճատում` հավասար տեղաբաշխված ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև։

Հիմնական պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը կկրճատվի 9,4 տոկոսով, Medicare–ի բժշկական ապահովագրման ծրագիրը` 2 տոկոսով, իսկ գիտական և կրթական ծրագրերը` 7,6  տոկոսով։

Քաղաքական փոխզիջման բացակայությունը կարող է 2013թ.–ի առաջին ամիսներին ՀՆԱ–ի անկման հանգեցնել, ինչպես նաև մինչև 10 տոկոսով ավելացնել գործազրկությունը։ Եթե կոնգրեսը չընդունի պետական պարտքի վերին շեմի ավելացման մասին որոշումը, ապա ԱՄՆ–ն կարող է տեխնիկական դեֆոլտ հայտարարել, որն արդեն սպառնացել է երկրին 2011թ.–ի ամռանը։ –0–