Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ բանակցությունենրը կարող են շարունակվել նաև Ծննդյան տոներից հետո

12.12.2012, 11:52
Բյուջետային հարցերի վարչության հետ ԱՄՆ կոնգրեսի բանակցությունները կարող են շարունակվել նաև Ծննդյան տոներից հետո, ինչը երկրին բյուջեի ավտոմատ սեկվեստրի իրական սպառնալիքի տակ է դնում, հայտնել է սենատի դեմոկրատների ղեկավար Հարի Ռիդը, գրում է Փրայմը:
ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ բանակցությունենրը կարող են շարունակվել նաև Ծննդյան տոներից հետո
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բյուջետային հարցերի վարչության հետ ԱՄՆ կոնգրեսի բանակցությունները կարող են շարունակվել նաև Ծննդյան տոներից հետո, ինչը երկրին բյուջեի ավտոմատ սեկվեստրի իրական սպառնալիքի տակ է դնում, հայտնել է սենատի դեմոկրատների ղեկավար Հարի Ռիդը, գրում է Փրայմը:

Բյուջեի ավտոմատ սեկվեստրը, որը 1,2 տրլն դոլարի ծախսերի կրճատում է հավասարապես տեղաբաշխված ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև, ԱՄՆ-ում կմեկնարկի 2013թ.-ի սկզբին բյուջետային բանակցությունների ձախողման դեպքում:

«Մենք պետք է դա շուտ անենք, սակայն դա այն չէ, ինչը հեշտ է ձեռք բերվում: Ես կարծում եմ չափազանց բարդ կլինի ձեռք բերել (փոխզիջում) մինչև Ծննդյան օրերը (դեկտեմբերի 24-25)»,- երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ռիդը: -0-