Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Աշխարհում հացահատիկի արտադրությունը 2013 թվականին կավելանա 0.5%–ով. FAO

06.09.2013, 16:48
ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)–ն կնախատեսում է, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2013 թվականի օգոստոսին կավելանա 0.5 տոկոսով և կկազմի 2 492 մլն տոննա։
Աշխարհում հացահատիկի արտադրությունը 2013 թվականին կավելանա 0.5%–ով. FAO
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)–ն կնախատեսում է, որ հացահատիկի համաշխարհային արտադրությունը 2013 թվականի օգոստոսին կավելանա 0.5 տոկոսով և կկազմի 2 492 մլն տոննա։

FAO–ի նոր կանխատեսումների համաձայն, հացահատիկի արտադրության ծավալը ռեկորդային կլինի և 179 մլն տոննայով կամ 7.7 տոկոսով կգերազանցի 2012 թվականի մակարդակը։

Հացահատիկային բույսերի արտադրության վերականգնման գործոններից մեկը ֆուրաժային հացահատիկի համախառն արտադրության ծավալի մեծացումներ 10.5 տոկոսով` մինչև 1285 մլն տոննա, ինչպես նաև հացահատիկի արտադրության ավելացումը 7.6 տոկոսով` մինչև 710 մլն տոննա։

Կանխատեսվող աճը հիմնականում վերաբերում է Արգենտինային, Ավստրալիային, Կանադային և ԵՄ–ին ինչպես նաև` ԱՊՀ–ում հացահատիկ արտադրող երկրներին։ Ասիայի երկրներն էլ ընթացիկ սեզոնին կապահովեն բրնձի արտադրության աճը։-0-