Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Բ.Բերնանկե. Ամերիկյան տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով` ուժեղ շինարարական հատվածի շնորհիվ

18.07.2013, 13:30
Ամերիկյան տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով` ուժեղ շինարարական հատվածի շնորհիվ, որը նույնպես նպաստում է աշխատանքի ամերիկյան շուկայի իրավիճակի աստիճանաբար բարելավմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով` ուժեղ շինարարական հատվածի շնորհիվ, որը նույնպես նպաստում է աշխատանքի ամերիկյան շուկայի իրավիճակի աստիճանաբար բարելավմանը։

Ինչպես գրում է РБК–ն, համապատասխան հայտարարությամբ այսօր ամերիկացի կոնգրեսականների առջև ելույթ է ունեցել ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն` ավելացնելով, որ ԴՊՀ–ն տնտեսական իրավիճակի բարելավման նախանշաններ է տեսնում` նշելով 2012թ.–ի աշնան համեմատ ամերիկյան տնտեսության ռիսկերի նվազումը։

Միաժամանակ առավել բարձր հարկերը և պետական ծախսերի կրճատումը կարող են երկրի տնտեսության վրա առավել զգալի ճնշում գործադրել, քան նախկինում ակնկալվում էր, ասել է ԴՊՀ նախագահը` ավելացնելով, որ ԱՄՆ–ի տնտեսության բացասական ազդեցությունը կարող է արտերկրում տնտեսական դրության վատացում ցուցադրել։ «Հաշվի առնելով, որ ամերիկյան տնտեսության վերականգնումը չափավոր տեմպերով է  ընթանում, այն խոցելի է մնում աննախատեսված շոկերի առջև, ներառյալ այն հնարավորությունը, որ համաշխարհային տնտեսության աճը կարող է առավել դանդաղ գտնվել, քան ակնկալվում էր»,– ասել է Բ. Բերնանկեն։ –0–