Բերնանկեն Օբամայի հետ չի քննարկել ԴՊՀ ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ նշանակվելու հարցը
13.12.2012,
10:36
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեն երկրի նախագահի հետ չի քննարկել գլխավոր կարգավորիչի ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ նշանակվելու հարցը, իսկ նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2014թ.-ի հունվարին, գրում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեն երկրի նախագահի հետ չի քննարկել գլխավոր կարգավորիչի ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ նշանակվելու հարցը, իսկ նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2014թ.-ի հունվարին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ, որևէ քննարկում չի եղել... Կարծում եմ, որ այժմ նախագահն այլ մտահոգություններ ունի՝ բյուջեի սեկվեստրի խնդրից մինչև նշանակումներ (նոր աշխատակազմում): Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նույնպես այժմ զբաղված եմ բյուջեի պակասուրդի խնդրով և չեմ կարող ժամանակ ծախսել սեփական ապագայի շուրջ մտորելու վրա»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է ԴՊՀ ղեկավարը:
Առաջին անգամ Բերնանկեն ամերիկյան ԿԲ-ի ղեկավար է նշանակվել 2006թ.-ին հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք: Երկրորդ քառամյա ժամկետով նա այս պաշտոնում վերանշանակվել է արդեն 2010թ.-ին` դեմոկրատ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեսակետ էին հայտնել, որ չի բացառվում Բերնանկեի` երրորդ ժամկետով ԴՊՀ ղեկավար նշանակվելու հնարավորությունը: Միաժամանակ փորձագետները և ԶԼՄ-ները նշում են նրա պրոֆեսիոնալիզմն ու 2008-2009թթ.-ի ճգնաժամից հետո երկրի տնտեսության վերականգնման հարցում ունեցած ավանդը: -0-