BP–ն գազ կարդյունահանի Օմանում. նախագիծը կարժենա 16 մլրդ դոլար
17.12.2013,
10:22
Օմանի սուլթանությունը և BP ընկերությունը ստորագրել են գազային պայմանագիր, ինչպես նաև` վերանայված համաձայնագիր` Khazzan հանքավայրից ստացված արտադրանքի բաժանման վերաբերյալ, ասվում է բրիտանական նավթային ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Տվյալ համաձայնագրերը գործելու են 30 տարի, հաղորդում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օմանի սուլթանությունը և BP ընկերությունը ստորագրել են գազային պայմանագիր, ինչպես նաև` վերանայված համաձայնագիր` Khazzan հանքավայրից ստացված արտադրանքի բաժանման վերաբերյալ, ասվում է բրիտանական նավթային ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Տվյալ համաձայնագրերը գործելու են 30 տարի, հաղորդում է РБК–ն։
Այդ հանքավայրի զարգացման նախագիծն ընդգրկում է 15 տարում շուրջ 300 հորատանցքերի մշակում։ Օմանի կենտրոնում գտնվող Khazzan–ում շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2014 թվականին, իսկ գազի առաջին խմբաքանակը նավթավայրից կստացվի 2017 թվականի վերջին։ 2018 թվականին BP–ն հույս ունի դուրս գալ արտադրության բարձրակետային մակարդակի` օրական 28.3 մլն խորանարդ մետր և օրական 25 հազար բարել գազակոնդենսատ։ Նշված ծավալը համապատասխանում է Օմանի գազի կարիքների մոտ մեկ երրորդին։
Հանքավայրի յուրացման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 16 մլն դոլար, ներառյալ այն ֆինանսական մուտքերը, որոնք արդեն կատարվել են ռեսուրսի գնահատման և հորատանցքի փորձարկումների փուլում։
Սուլթանության կառավարությունը նաև ծանուցել է Oman Oil Company Exploration & Production (OOCEP) պետական ընկերության մտադրությունը թիվ 61 բլոկին 40–տոկոսանոց բաժնեմասով մասնակցելու վերաբերյալ, որտեղ էլ գտնվում է Khazzan հանքավայրը։
Khazzan նախագիծը ենթադրում է գազի արդյունահանում խիտ տեսակներից («ոչ ավանդական» գազ), ինչը BP–ից նոր տեխնոլոգիաների կիրառում կպահանջի։
Բրիտանական կոնցեռնը դեռ 2007 թվականին «ոչ ավանդական» գազի ռեսուրսների յուրացման իրավունք է ստացել Օմանի կենտրոնական մասում (№61 բլոկ և Khazzan ու Makarem հատվածներ)։
Բացի այդ, BP–ն և Օմանի նավթային ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը հռչակում է կողմերի մտադրությունը քացախաթթվի արտադրության գործարանի նախագծման մտադրությունը։ Գործարանը կարող է կառուցվել Օմանի տնտեսապես հատուկ գոտում` Դուկմ քաղաքում։ Ընկերությունները մտադիր են բանակցություններ վարել վերջնական համաձայնագրի ստորագրման մասին, նախագծում համատեղ ներդրումներն ակնկալվում են ոչ շուտ քան 2019 թվականին։ -0-