Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Բրիտանական օֆշորները նահանջել են ԵՄ հարկահավաքների առջև

06.05.2013, 11:58
Բրիտանական անդրծովյան տարածքները համաձայնել են բացահայտել իրենց բանկերում հաշիվներ պահողների մասին տեղեկատվության մի մասը։  Այդ մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության Գանձարանը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

Բրիտանական օֆշորները նահանջել են ԵՄ հարկահավաքների առջև
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Բրիտանական անդրծովյան տարածքները համաձայնել են բացահայտել իրենց բանկերում հաշիվներ պահողների մասին տեղեկատվության մի մասը։  Այդ մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության Գանձարանը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

Կարևոր համաշխարհային ֆինանսական կենտրոնների թվում, որոնք համաձայնել են թուլացնել բանկային գաղտնիքը պահպանելու իրենց քաղաքականությունը, գտնվում են Բրիտանական Վիրգինյան կղզիները, Բերմուդյան կղզիները, Կայմանյան կղզիները, Մոնտսերատը և Անգիլյան։

Լոնդոնը հնարավորություն կստանա տեղեկատվություն խնդրել հաշիվների տերերի անձնական տվյալների մասին` ներառյալ ծննդյան թիվը, բնակության հասցեն, հաշվեհամարը, հաշվեկշիռը և պատմությունը։ Այդ տվյալները նաև հասանելի կլինեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի իշխանությունների համար։

Ավելի վաղ համանման համաձայնագիր էր ձեռք բերվել Նորմանդական կղզիների (Ջերսի, Գերնսի) և Իռլանդական ծովի Մեն կղզու հետ, որոնք հարկային ապաստարանի համբավ ունեն։ –0–