Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Չինաստանը չարդարացրեց վերլուծաբանների ակնկալիքները՝ արտահանումն ավելացնելով 9,9%-ով

15.10.2012, 11:00
Չինաստանում 2012թ. սեպտեմբերին արտահանումն ավելացել է 9,9%-ով, իսկ ներմուծումը՝ 2,4%-ով՝ 2011թ.-ի համեմատ,  հաղորդում է Reuters-ը: Առևտրային ավելցուկը սեպտեմբերին կազմել է 27,7 մլրդ. դոլար, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 20,7 մլրդ. դոլար, գրում է РБК-ն:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չինաստանում 2012թ. սեպտեմբերին արտահանումն ավելացել է 9,9%-ով, իսկ ներմուծումը՝ 2,4%-ով՝ 2011թ.-ի համեմատ,  հաղորդում է Reuters-ը: Առևտրային ավելցուկը սեպտեմբերին կազմել է 27,7 մլրդ. դոլար, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 20,7 մլրդ. դոլար, գրում է РБК-ն:

«Արտահանման վիճակագրությունն ավելի ուժեղ գտնվեց, քան ակնկալվում էր (+5%), ինչը վկայում է արտասահմանյան շուկաների պահանջարկի աճի և վերականգնման մասին»,- հաղորդել է փորձագետներից մեկը:

Չնայած սեպտեմբերի լավ արդյունքներին՝ չինական տնտեսության կանխատեսումը մնում է ոչ բարենպաստ: Դա կապված է ԵՎրոպայի պարտքային ճգնաժամի հետ, ինչը խանգարում է չինական ապրանքների խոշորագույն սպառողի ակտիվությանը, ինչպես նաև ամերիկյան տնտեսության դանդաղ վերականգնման հետ:

ՉԺՀ-ն կանխատեսում է արտաքին առևտրի 10% աճ 2012թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ, ինչը կարող է անհասանելի արդյունք լինել: 2011թ.-ին արտահանումը, ըստ ՀԲ-ի տվյալների, կազմել է չինական ՀՆԱ 31%-ը:--0--