Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Դաշնային պահուստային համակարգի ընթացիկ քաղաքականության ֆոնին նավթը թանկացել է

04.06.2013, 09:56
Երկուշաբթի` հունիսի 3-ին, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հրապարակած թույլ վիճակագրությունից հետո, որը վերաբերում է երկրի արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվությանը, ԴՊՀ ընթացիկ դրամավարկային քաղաքականության պահպանման վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին նավթի գինը բարձրացել է, վկայում են բորսաների տվյալները:
Դաշնային պահուստային համակարգի ընթացիկ քաղաքականության ֆոնին նավթը թանկացել է
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի` հունիսի 3-ին, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի հրապարակած թույլ վիճակագրությունից հետո, որը վերաբերում է երկրի արդյունաբերական ոլորտի գործարար ակտիվությանը, ԴՊՀ ընթացիկ դրամավարկային քաղաքականության պահպանման վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին նավթի գինը բարձրացել է, վկայում են բորսաների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել  է 1,78 դոլարով` բարելի դիմաց հասնելով 102,17 դոլարի։ WTI թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,37 դոլարով` բարելի դիմաց կազմելով 93,45 դոլար։ 

«Ներդրողները խաղադրույքներ են կատարում ԴՊՀ-ի կողմից խթանումը շարունակելու վրա: Գները կկարգավորվեն ուրբաթ օրվա նվազումից հետո»,- Bloomberg գործակալությունը ներկայացնում է  Iitrader.com-ի շուկայական ռազմավար Բիլ Բարուխի խոսքը:

ԱՄՆ տնտեսության արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը մայիսին առաջին անգամ նվազել է 2012 թվականի նոյեմբերից ի վեր և կազմել 49%, այն դեպքում, որ այդ ցուցիչն ապրիլին 50,7% էր կազմում: «Այս դեպքում ստացվել է, որ վատ նորությունը լավ նորություն է»,- ավելացրել է Չիկագոյի Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը:-0-