Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԴՊՀ ղեկավար Բերնանկե. «ԱՄՆ տնտեսությունն առաջվա պես քանակական մեղմացման ծրագրի կարիք ունի»

11.07.2013, 12:59
ԱՄՆ տնտեսությունն այս պահին նախկինի պես քանակական մեղմացման ծրագրի կարիք ունի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, հայտնում է РБК–ն`հղում անելով Associated Press–ին։
ԴՊՀ ղեկավար Բերնանկե. «ԱՄՆ տնտեսությունն առաջվա պես քանակական մեղմացման ծրագրի կարիք ունի»
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ տնտեսությունն այս պահին նախկինի պես քանակական մեղմացման ծրագրի կարիք ունի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, հայտնում է РБК–ն`հղում անելով Associated Press–ին։

Բերնանկեի խոսքով` այս պահին գործազրկության մակարդակը նախկինի պես բարձ է, և այդ պատճառով, չնայած գնաճի կայուն ցածր մակարդակին, ԴՊՀ–ն դեռ չի ծրագրում քանակական մեղմացման ծրագիր նախաձեռնել։

«Քանակական մեղմացում» ասելով` ենթադրվում է հաշվարկման դրույքաչափի պահպանում 0-0,25% մակարդակում և մասշտաբային ինտերվենցիաներ արժեթղթերի շուկայում ամսական 85 մլրդ դոլար ծավալով։ Դրանցից 45 մլրդ դոլարը բաժին է ընկնում դաշնային գանձապետարանի պարտքային պարտավորությունների հետգնմանը, 40 մլրդ դոլարը` հիփոթեքային արժեթղթերի հետգնմանը։

Փորձագետները ենթադրում են, որ ԴՊՀ–ն կպահպանի ընթացիկ քաղաքականությունը ողջ տարվա ընթացքում։ 2013 թվականի առաջի եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ–ի աճը կազմել է 2.5 տոկոս, սակայն տնտեսագետները ենթադրում են, որ այն կդանդաղի բյուջետային ծախսերի կրճատման պատճառով։-0-