Ֆինանսների նախարարության ղեկավարը ՌԴ տնտեսության ստվերային հատվածը գնահատել է ՀՆԱ–ի 15–20%–ի չափով
21.06.2013,
17:14
Ռուսական տնտեսության ստվերային հատվածը կազմում է ՌԴ ՀՆԱ–ի մոտ 15–20 տոկոսը։ Ինչպես գրում է РБК–ն, «Էխո Մոսվկի» ռադիոկայանին տված հարցազրույցում նման գնահատական է ներկայացրել ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական տնտեսության ստվերային հատվածը կազմում է ՌԴ ՀՆԱ–ի մոտ 15–20 տոկոսը։ Ինչպես գրում է РБК–ն, «Էխո Մոսվկի» ռադիոկայանին տված հարցազրույցում նման գնահատական է ներկայացրել ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
«Եթե ստվերային հատվածը մեզ մոտ կազմում է տնտեսության մոտ 15–20 տոկոսը, իսկ ՀՆԱ–ն` մոտ 60 տրլն ռուբլի, ապա 15 տոկոսը 9 տրլն է,– ասել է նա` պատասխանելով բյուջեի չստացած հարկերի չափի մասին հարցին։ Ռուսաստանի տնտեսության համախառն հարկային ծանրաբեռնվածությունը, ըստ նախարարի` կազմում է 35 տոկոս։ Այսպիսով, ՌԴ –ի բյուջեն չի ստանում մոտ 3 տրլն ռուբլի հարկ` բիզնեսի ստվերում հայտնվելու պատճառով։ Միաժամանակ ՖԱԵՀ–ով, որը ստացվում է ոչ թե դաշնային, այլ տարածաշրջանային բյուջեներով, նախարարի կողմից պակասը գնահատվում է մոտ 2 տրլն ռուբլու չափով։
«Մեծ գումարներ են թաքնված մեր ստվերային տնտեսությունում»,– նշել է Սիլուանովը։ «Ստվերից մոխրագույն աշխատավարձերի դուրսբերումը և տարածաշրջանային, և դաշնային մակարդակի խնդիր է։ Մենք հարկային ծառայության հետ տեսնում ենք այդ խնդիրը և հարկահավաքներն աշխատում են այդ ուղղությամբ»,– հավաստիացրել է նախարարը։
Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Անդրեյ Բելոուսովը նախկինում տեղեկացրել էր, որ ստվերից փոքր բիզնեսի դուրս բերման դեպքում Ռուսաստանի ՀՆԱ–ի մասնաբաժինը կկազմի 40–50 տոկոս` ներկա 19 տոկոսի դիմաց։ Շուրջ 18 մլն մարդ է աշխատում ստվերային հատվածում, կարծում են նախարարությունից։ Եթե ստվերից փոքր ձեռնարկությունները դուրս բերելու համար պայմաններ ստեղծվեն, ապա հնարավոր կլինի ավելացնել ՀՆԱ–ում փոքր բիզնսի մասնաբաժինը` մինչև նշված մեծությունը, ինչը համապատասխանում է զարգացած երկրների մակարդակին, ավելացրեց Բելոուսովը։
Այնուամենայնիվ Global Financial Integrity (GFI) ամերիկյան հետազոտական ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ ՌԴ–ի ստվերային տնտեսությունը գնահատվում է տարեկան ՀՆԱ–ի 46 տոկոսի չափով։ 1994–2011թթ.–ին Ռուսաստանից անօրինական կերպով 211,5 մլրդ դոլար է դուրս եկել կաշառքի, գաղտնի եկամտահարկերի և այն միջոցների տեսքով, որոնք ձեռք են բերվել թմրանյութերի, զենքի և մարդկանց առևտրով։ –0–