Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ֆրանսիայում նախարարների կաբինետի անդամները եկամուտների և գույքի մասին տվյալներ են հրապարակել

16.04.2013, 11:23
Ֆրանսիայում նախարարների կաբինետի անդամները հրապարակել են եկամուտների և գույքի տվյալները։ Ամենամեծ կարողություն ունեցող նախարարն է Տարեցների և կենսաթոշակառուների գործերով գերատեսչության ղեկավար Միշել Դելոնեն, նրա ընտանիքի կարողությունը 5.4 մլն եվրո է գնահատվում։
Ֆրանսիայում նախարարների կաբինետի անդամները եկամուտների և գույքի մասին տվյալներ են հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայում նախարարների կաբինետի անդամները հրապարակել են եկամուտների և գույքի տվյալները։ Ամենամեծ կարողություն ունեցող նախարարն է Տարեցների և կենսաթոշակառուների գործերով գերատեսչության ղեկավար Միշել Դելոնեն, նրա ընտանիքի կարողությունը 5.4 մլն եվրո է գնահատվում։
 
«Այո, բավականին տպավորիչ թիվ է։ Ֆրանսիացիների մեծ մասին դժվար կլինի դա հասկանալ` հաշվի առնելով մեր հանգամանքները։ Բայց սա պետքական քայլ էր հարկերից խուսափողների և խարդախների դեմ պայքարելու համար»,– ասել է նա ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ասել է նա։

Ինչպես հաղորդում է РБК–ն, վարչապետ Ժան Մարկ Էյրոն հայտարարագրել է 650 հազար եվրո արժողության երկու տուն և 540 հազար եվրո ու 20 հազար եվրո արժողության ավտոտնակ։

Նախագահ Ֆրանսուա Օլանդն իր եկամուտների և գույքի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել։ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ֆ.Օլանդը 1.53 մլն եվրոյի գույք է հայտարարագրել, ներառյալ` երկու բնակարան Կաննում։

Ֆրանսիացի նախարարների գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկության հրապարակումը բյուջեի նախկին նախարար Ժերոմ Կայուզակի հետ կապված աղմկահարույց պատմության արձագանքն էր։ Կայուզակը խոստովանել էր, որ շվեյցարական բանկում հարկումից պահել է 600 հազար եվրո։

Իշխող սոցիալիստների նախաձեռնությունն առաջացրել է ընդդիմադիր աջ ուժերի քննադատությունը։ Նրանց առաջնորդ Ժան Ֆրանսուա Կոպեն արդեն հայտարարել է, որ այդ քայլը կարող է հասարակության պառակտման հանգեցնել։ «Այս ամենը կհանգեցնի նրան, որ մի շարք մարդիկ` գործարարներ, նկարիչներ, պրոֆեսիոնալներ, այլևս չեն ցանկանա մասնակցել հասարակական կյանքին»,– ասել է քաղաքական գործիչը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։ -0-