Էրդողանը հայտարարել է, որ նոր գազատարը կարող է «Թուրքական հոսք» կոչվել
11.12.2014,
13:09
«Նոր գազատարը, որը կանցնի Թուրքիայի տարածքով, «Հարավային հոսքի» փոխարեն կարող է «Թուրքական հոսք» կոչվել»,– նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Նոր գազատարը, որը կանցնի Թուրքիայի տարածքով, «Հարավային հոսքի» փոխարեն կարող է «Թուրքական հոսք» կոչվել»,– նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինի առաջարկով մենք որոշեցինք, որ «Հարավային հոսքը» կարելի է կոչել «Թուրքական հոսք»: Այն կանցնի Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիայով մինչև Հունաստանի սահման», – հայտարարել է Էրդողանը:
Դեկտեմբերի 1–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած պետական այցի ընթացքում «Գազպրոմն» ու Botas թուրքական ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է Թուրքիայի տարածքով և Սև ծովի հատակով անցնող տարեկան 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի շինարարությանը։ Այդ ծավալից 14 մլրդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի համար, մնացած գազը` մոտ 50 մլրդ խորանարդ մետր, կմատակարարվի Թուրքիայի և Հունաստանի սահման։
Անցումն այս նախագծին և «Հարավային հոսքից» հրաժարվելը առաջին քայլն է եվրոպական շուկայում աշխատանքի մոդելի փոփոխության ճանապարհին, երբ «Գազպրոմը» կողմնորոշվում էր վերջնական սպառողին գազ մատակարարելու ուղղությամբ։ Ապագայում ԵՄ երկրները ստիպված կլինեն գազը գնել սահմանին, նշում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։
Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել գազատարի շինարարությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի և, մասնավորապես, Բուլղարիայի բացասական կեցվածքը: Նույն օրը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը փակված է և դրան վերադառնալու ծրագիր չկա։
«Հարավային հոսք»–ը «Գազպրոմի»` 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցման նախագիծն է` Սև ծովի ավազանով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ Ուկրաինայով տարանցիկ ռիսկերը բացառելու նպատակով։ Մատակարարումների սկիզբը ծրագրված է 2015 թվականի վերջին, նախագծային հզորության դուրս գալը` 2018 թվականին։
«Գազպրոմը» և Eni իտալական ընկերությունը «Հարավայի հոսք» նախագծի իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 2007թ.–ի հունիսի 23–ին։–0–