Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքական կառավարությունը իր հեղինակությունը փչացնում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս
12.06.2013,
20:48
Թուրքական կառավարությունը փչացնում է իր հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բողոքի ցույցերը ճնշելու միջոցով։ Նման կարծիք է արտահայտել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Թուրքական կառավարությունը փչացնում է իր հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բողոքի ցույցերը ճնշելու միջոցով։ Նման կարծիք է արտահայտել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
«Մենք ակնկալում ենք, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կնպաստի դրության մեղմացմանը եվրոպական արժեքներին համապատասխան, ինչպես նաև կփորձի կառուցողական և խաղաղ երկխոսության հասնել»,– հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա նաև «սարսափելի» է անվանել Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ հրապարակում կատարվածի լուսանկարները, որտեղ նախօրեին վերսկսվել են ցուցարարների և ոստիկանության բախումները։
Հիշեցնենք, որ Ստամբուլի հակակառավարական բողոքի ակցիաները սկսել են ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Զանգվածային ակցիաները մեկնարկել են Թուրքիայում, երբ ոստիկանությունը ցրել է ցույցը Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ, ռեֆորմատոր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ ստեղծված Գեզի այգու կառուցապատման դեմ։ Շուտով բողոքը զուտ քաղաքական երանգ է ստացել` երիտասարդությունը սկսել է բողոքել երկրի իսլամացման դեմ։ Զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 4 մարդ և ավելի քան 5 հազարը` տուժել։ -*